ՄԱԿ. Հայիթիում խոլերայի դեմ պայքարելու համար պետք է հավաքել 163 մլն դոլար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 12, 2010 22:33
Հայիթիում խոլերայի դեմ պայքարելու եւ այդ հիվանդություններից տուժածներին օգնելու համար ՄԱԿ-ն աշխարհի երկրներին կոչ է անում շտապ 163 մլն դոլար հավաքել։Հայիթիում խոլերայի դեմ պայքարելու եւ այդ հիվանդություններից տուժածներին օգնելու համար ՄԱԿ-ն աշխարհի երկրներին կոչ է անում շտապ 163 մլն դոլար հավաքել։
Ինչպես հայտնում է «Ֆրանս Պրեսը», այս մասին հայտարարել է ՄԱԿ մարդասիրական գործողությունների բաժնի ներկայացուցիչ Էլիզաբեթ Բիրսը։ «Մենք պարտավոր ենք որքան հնարավոր է՝ շուտ հավաքել այդ գումարը»:
Վերջին տվյալներով, հիվանդության պատճառով հոսպիտալացվել է Հայիթիի 11 հազար բնակիչ, 724 մարդ մահացել է։ Հիվանդության օջախը գտնվում է երկրի հյուսիսում։
Փորձագետները ծայրահեղորեն անհանգստացած են Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում տիրող իրավիճակից, որտեղ հունվարյան երկրաշարժից հետո անմխիթար սանիտարահիգիենիկ պայմաններում ապրում է ավելի քան 1 մլն մարդ։






Facebook
Tweet This
Email This Post
