Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը հայերեն իմացող գործակալների է ընդունել աշխատանքի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2010 22:14
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը  բաժանվել է երկու հատվածի՝ ներքին հետախուզություն եւ արտաքին հետախուզություն։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝  հիշյալ գաղտնի որոշումը հավանության է արժանացել կառավարության կողմից։  MIT-ի ամենաուժեղ կողմը կազմող հետախուզության պետի տեղակալների թիվը 3-ից դարձել է 4։   Ներքին հարցերով պատասխանատուն կլինի Անվտանգության հետախուզության վարչությունը եւ հակահետախոզության վարչությունը, իսկ արտաքին հետախոզությունում՝ Ռազմավարական հետախուզության վարչությունը եւ Բաց ռեսուրսների վարչությունը։
MIT-ի արտաքին հետախուզությունը վերջին շրջանում մեծ կարեւորություն է ստացել եւ մեկ տարվա մեջ նոր աշխատակիցներ են ընդունվել՝ արաբերեն, սերբերեն, հայերեն, վրացերեն, եբրայերեն, հունարեն, ռուսերեն լեզուների իմացությամբ։ Ինչեպս նաեւ MIT-ի որոշ աշխատակիցներ տվյալ լեզուներով համապատասխան կրթություն են ստացել։

news.am

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply