Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 12, 2010 21:02
Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  նոյեմբերի 15-18-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը: ԱԺ ութերորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընգրկվել է 15 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 104 հարց, միջազգային 12 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ նոյեմբերի 15-18-ի ԱԺ նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում:

Նախագիծը կհաստատվեն նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում:

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply