Ջեյն Ֆոնդան ձերբազատվեց քաղցկեղից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2010 17:15

Ամերիկացի կինոդերասանուհի Ջեյն Ֆոնդան հայտարարել է, որ մի քանի շաբաթ առաջ նրա մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, սակայն վիրաբույժները հաջող վիրահատել են ,այժմ նա ձերբազատվել է այս հիվանդությունից: Կարգավորելով առողջությունը`օսկարակիր դերասանուհին զբաղվել է ֆիթնեսի գովազդով. Տեսաերիզները  կրպակներում կհայտնվեն նոյեմբերի վերջին: Ամերիկացի դերասանուհի, մոդել, հասարակական գործիչ , 2 «Օսկարների» մրցանակակիր Ջեյն Ֆոնդան 1960-ական թվականների կեսերին նկարահանվեց ֆրանսիացի ռեժիսոր Ռոժե Վադիմի «Բարբարելլա» աղմկալի կինոնկարում:1978 թվականին«Ջուլիա» կինոնկարի համար ստացավ «Ոսկե գլոբուս» մրցանակ: Իր առաջին «Օսկարը» Ֆոնդան ստացավ 1971 թվականին, իսկ երկրորդը`1978 թվականին«Տունդարձ» կինոնկարում դերի համար: Վերջին  աշխատանքներից մեկում`«Իմ սկեսուրը հսկա է» կինոնկարում նա «զուգերգով» խաղում է Ջենիֆեր Լոպեսի հետ:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply