Շարունակվում է անհիմն ու միտումնավոր կեղծված տեղեկատվություն տարածելու երևույթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 12, 2010 17:09
Հաշվի առնելով, որ դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի` իր նկատմամբ բռնություն կատարելու վերաբերյալ հայտարարության առնչությամբ շարունակվում է անհիմն ու միտումնավոր կեղծված տեղեկատվություն տարածելու երևույթը, անհրաժեշտ ենք համարում համարժեք արձագանքել և լուսաբանել իրականությունը:
Այսպես, նախ, ընդգծում ենք, որ հայտարարության հերքմանը դիմել ենք միայն այն պահին, երբ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերը բավարար են եղել որոշում կայացնելու համար: Ընդ որում, քննության հիմնական փուլին մասնակցել են նաև հասարակական դիրտորդները: Վերջիններս իրենց լիազորությունների սահմաններում իրենք են նախաձեռնել համապատասխան ուսումնասիրություններ, հանդիպումներ են ունեցել հաղորման հեղինակի և կացարանում գտնվող բոլոր դատապարտյալների հետ և այլն:
Խոսուն է այն, որ հասարակական դիտորդները իրենց ուսումնասիրության արդյունքներով արդարադատության նախարարին որևէ հրատապ հաշվետվություն չեն ներկայացրել, ինչը պարտադիր արվում է յուրաքանչյուր այն դեպքում, երբ հասարակական դիտորդները հայտնաբերում են իրավախախտումներ: Նյութերի նախապատրաստման առթիվ որևէ միջնորդություն չի ստացվել նաև ՔԿՀ այցելած պատգամավոր Զարուհի Փոստանջյանից:
Նախապատրաստված նյութերով հայտնի դարձավ, որ դատապարտյալ Ն.Փաշինյանին այցելած փաստաբանը հայտարարություն է արել այն մասին, թե իբր դատապարտյալին պատկանող ծածկոցի վրա եղել են «սապոգի» ակնհայտ հետքեր, իսկ հակառակ կողմում` արյան նմանվող բծեր: Հայտնվում է, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ մեկ անգամ ևս հերքվել է որևէ եղանակով նշված անձին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, իսկ զննությամբ, որն, ի դեպ, կատարվել էր դեռ նյութերի նախապատրաստման սկզբնական փուլում, մինչև ծածկոցը դատապարտյալին վերադարձնելը, որևէ «սապոգի» հետք չի հայտնաբերվել: Ավելորդ չէ նշել, որ ներկայումս աշխատակիցները, այդ թվում` «սպեցնազի», այդպիսի կոշիկներ չեն կրում ընդհանրապես:
Հավաստիացնում ենք, որ ՔԿՀ-ի ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները յուրաքանչյուր դատապարտյալի անվտանգությունը ապահովելու, այդ թվում` զանազան սադրանքները բացառելու ուղղությամբ:
Արսեն Բաբայան






Facebook
Tweet This
Email This Post
