Հինգ օրում իրականացվել է 16,97 մլն դոլարի առք և վաճառք
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 12, 2010 16:56
2010թ. նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,409,040 ԱՄՆ դոլար՝ 363.31 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 73,394,877 ԱՄՆ դոլար՝ 364.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,970,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 364.89 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 363.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 24.9 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն






Facebook
Tweet This
Email This Post
