«Հարրի Փոթերի» համաշխարհային բեմերին Էմմա Ուոթսոնը ֆուրոր առաջացրեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2010 16:52

Թեպետ ցրտին, սաստիկ քամուն և անձրևին` Հարրի Փոթերի մասին հեքիաթների հարյուրավոր երկրպագուները նախօրեին երեկոյան հավաքվել են Լոնդոնի Լեյսթեր Սքուեա հրապարակում, որպեսզի ողջունեն աստղերին, ովքեր եկել էին մասնակցելու  այս հերոսի մասին նախավերջին կինոնկարի բեմելին:« Հարրի Փոթեր և մահվան պարգևներ. Առաջին մաս» կինոնկարի համաշխարհային բեմելը տեղի ունեցավ «Օդեոն» կինոթատրոնում: Դա այդ շարքի յոթերորդ կինոնկարն էր, որը  եզրափակում է Հարրի Փոթերի վերաբերյալ գիրքը: Կինոթատրոնի Կարմիր ուղեգորգով անցան Հարրի Փոթերի մասին գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը`ամուսնու` Նիլ Մյուրի հետ, և հիմնական հերոսները` դերասաններ Դենիել Ռեդքլիֆը, Ռուպեր Գրինթը և Էմմա Ուոթսոնը: Նրանց կրծքին թղթե կարմիր կակաչներ էին. նոյեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայում նշում են Պատերազմների վետերանների հիշատակության օրը` Remembrance Day-ը:

Էմմա Ուոթսոնը ֆուրոր առաջացրեց իր կարճ սանրվածքով և կարճ փեշքի զգեստով, որը կարված էր սև ժանյակներով,  փեշքի ներքևում ընդելուզված  էին սև փետուրներ:

Երիտասարդ դերասանուհին անգլիական գրականություն է ուսումնասիրում  ամերիկյան հեղինակավոր`Բրաունի համալսարանում: Հարրի Փոթերի մասին կինոնկարի նկարահանումները տևել են 9 տարի ,և պատանի դերասանները այս իմաստով հեշտ մանկություն  և պատանեկություն չեն ունեցել: Այսպես օրինակ` Ուոսթոնը չէր կարող հեշտությամբ սանրվածք փոխել, քանի որ կինոնկարի հերոսուհին պետք է ունենար երկար մազեր:Երբ կինոնկարի  նկարահանման աշխատանքները ավարտվեցին`Էմման անմիջապես կտրեց  իր գանգուրիկները: Այս կինոնկարի 10-ամյա պայմանագրի շնորհիվ Էմման դարձավ աշխարհի ամենահարուստ երիտասարդ դերասանուհին: Նրա կարողությունը հաշվվում է 32 միլիոն դոլար:

Դիտվել է 1728 անգամ:
Print Friendly

Leave a Reply