Դպրոցների տնօրեններին և թեկնածուներին կվերապատրաստի 5 կազմակերպություն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 12, 2010 16:28

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված “Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի” 7-րդ և 8-րդ կե տերի պահանջներին համապատասխան:

Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 8 կազմակերպություն, որոնցից հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված հանձնաժողովն ընտրել է հետևյալ կազմակերպություններին`

1. “Կրթության ազգային ինստիտուտ” ՓԲԸ
2. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
3. Գավառի պետական համալսարան
4. “Մանկավարժական նախաձեռնություն” հայկական ասոցիացիա
5. “Կրթության առանց սահմանի” ՀԿ:

Դիտվել է 1706 անգամ:
Print Friendly

Leave a Reply