Հարութ Բալյանը առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 12, 2010 16:15

Ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանը առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում: Նոյեմբերի 13-ին կայանալիք մենահամերգից առաջ նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ արդեն 21 տարի է` բնակվում է ԱՄՆ-ում, բայց քանի որ «հոգով, սրտով հայ» է, երգում է հայերեն, միշտ երազել է մենահամերգ ունենալ Հայաստանում:

Իր երգերը Հ. Բալյանը որակեց իբրեւ «հոգուց, սրտից բխած», որոնք խոսում են «ժողովրդի սրտի հետ»: Խոսելով հայկական եւ արտասահմանյան շոու բիզնեսի մասին` երգիչն ասաց, որ դրանք էապես տարբերվում են: Այստեղ, ըստ նրա, դեռեւս պրոֆեսիոնալիզմի պակաս կա: Ապագայում երգիչը խոստացավ հայ ունկնդրին ներկայանալ աշխարհահռչակ մի երգչուհու հետ դուետով, որի անունը, սակայն, չցանկացավ նշել: Համերգի մասնակիցներին սպասվող բազմաթիվ անակնկալներից մեկը սեւամորթ երգչուհի Շիոնայի հետ դուետն է: «Նախքան այս դուետը Հայաստանի ու հայերի մասին տեղեկություն չունեի»,- ասաց Շիոնան, ավելացնելով, որ Հայաստանին ծանոթացել է կատարվելիք երգի հեղինակի` Արամ Ավագյանի շնորհիվ: Այսօր ԱՄՆ-ից Հայաստան ժամանած երգչուհին արդեն հասցրել էր սիրել Հայաստանն ու հայ ժողովրդին: «Ես ինձ այստեղ զգում եմ, ինչպես իմ ընտանիքում»,- ասաց նա:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply