Ռուսաստանի համար սպառնալիք է ոչ թե ՆԱՏՕ_ն ,այլ դեպի Արևելք նրա ընդլայնման ծրագրերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 12, 2010 15:49
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար սպառնալիք է ոչ թե ՆԱՏՕ-ն, այլ դեպի արևելք Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման ծրագրերը:«ՆԱՏՕ_ն մեզ համար սպառնալիք չէ: Վտանգը ՆԱՏՕ-ի ներսում գայթակղութունն է. մեր սահմաններում ռազմական ենթակառույցներին մոտենալը անխուսափելիորեն պատասխան միջոցների անհրաժեշտություն է առաջացնում և հակասում է այն պայմանավորվածությանը, որոնք ձեռք են բերվել ռազմական ակտիվությունը նվազեցնելու համար: Երբ այդ պարտավորվածությունները չեն իրագործվում` ռուսական կողմն այդ մասին ազնվորեն ասումէ:«Ինձ թվում է`դա շատ ավելի լավ է, քան հախուռն կերպով ՆԱՏՕ-ն համարել սպառնալիք, կամ էլ` կատարվածի համար ամոթխածորեն լռելը : Մենք ազնիվ և բաց դիրքորոշում ունենք: ՆԱՏՕ-ն հանգիստ և հարգանքով է վերաբերում դրան»,- նշել է Լավրովը:






Facebook
Tweet This
Email This Post
