Երկուշաբթի Երևանում համերգ կունենա Գորան Բրեգովիչը իր նվագախմբով
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 12, 2010 15:38
«Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 15-ին` երկուշաբթի, կկայանա հանրաճանաչ երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը Հայաստանում:
Համերգը կսկսվի 19:30-ին` մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:
Համերգից առաջ` ժամը 15-ին հանրահայտ երաժիշտը նաև հանդիպում կունենա լրագրողների հետ` Արմենիա Մարիոտ հյուրանոցի Աշոտ Երկաթ սրահում:
Գորան Բրեգովիչը հանդիսանում է Կուստորիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են Սպիտակ կատու Սև կատու, Գնչուների ժամանակը, Արիզոնյան երազանք, Անդերգրաունդ ֆիլմերը։ Բրեգովիչի երևանյան համերգի ծրագիրը կոչվում է Ալկոհոլ, որտեղ հնչելու են բոլոր տարիների ամենասիրված հիթերը. Gas-Gas, Maki, Maki, Kalasnikov, Ederlezi, Mesecina և այլն։






Facebook
Tweet This
Email This Post
