Նորագյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը ավարտին կհասցվի 2011թ-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2010 15:18

Նորագյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը ավարտին կհասցվի 2011թ-ի մայիսին:  «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ  ներկայումս ընթանում են խողովակաշարերի մոնտաժման, ջրհորների տեղադրման եւ ջրամբարների վերականգնման աշխատանքներ, բացի այդ վերստուգման է ենթարկվում գյուղի ջրատարը:

Խմելու ջուրը գյուղ է հասնում «Դահրավ» եւ «Հին Նորագյուղ» աղբյուրներից: Որպես ջրամատակարարման պահուստային տարբերակ օգտագործվում է Հիլիս գետի խմելու ջրի ջրամբարը, որը մասնակիորեն վերանորոգվելու է, իսկ ջրամբարի պոմպակայանի սարքավորումները փոխարինվելու են նորերով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության համատեղ հովանավորությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ կառուցել գյուղի խմելու ջրի ներքին ցանց, ինչպես նաեւ վերակառուցել ջրամատակարարման բաշխիչ ցանցերը: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 237 մլն դրամ է: Նշենք, որ Նորագյուղը ԼՂՀ Ասկերանի շրջանի ամենամեծ գյուղն է, որը ներկայումս ունի 1057 բնակիչ:

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply