Ուկրաինայի բնակչությունը կրճատվում է 2 անգամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2010 13:55

Ուկրաինայի երիտասարդության, ընտանիքի և սպորտի նախարարությունը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի բնակչությունը կարող է կրճատվել մինչև 25 միլիոն մարդու: Այդ մասին հայտարարել է գերատեսչության նախարար Ռավիլ Սաֆիուլին: Նախարարը նշել է, որ այսօր գործունեության կարևոր ուղղություն է համարվում«մարզական ենթակառույցների ստեղծումը` իբրև  բնակչության ակտիվ կենսակերպ ներգրավելու հիմք»: Սաֆֆուլինը վկայաբերել է ՄԱԿ-ի տվյալները, համաձայն որոնց` մինչ 2050 թվականը երկրի բնակչության թիվը կհասնի 25-30 միլիոն մարդու: Նա շեշտադրել է բնակչության բացասական աճը: Ընտանիքի, երիտասարդության և սպորտի նախարարը նշել է, որ մարզական ենթակառույցների զարգացման նախաձեռնությունն աջակցել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, և այսօր Ուկրաինայում գործում են մի շարք ծրագրեր, որոնց նպատակը մարզական հրապարակների, սառցադաշտերի, լողավազանների և 2 մարզական հաստատությունների շինարարությունն է:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply