Արմեն Համբարձումյանը տեղափոխվել է Պլովդիվ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 12, 2010 13:59

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Արմեն Համբարձումյանը համալրել է բուլղարական «Բոտև» ակումբի կազմը: Դրանից առաջ նա խաղում էր Կիպրոսի «Էնոսիս Նեոն» ակումբում: Ակումբի «Բոտևը» ունեցել է դարպասապահի կարիք և Համբարձումյանը որոշել է տեղափոխվել Պլովդիվ: Հայ ֆուտբոլիստը մտադիր է խաղալ այդ թիմում մինչև ձմեռ, դրանից հետո միայն նա կորոշի իր անելիքը:Ի դեպ, նա նախկինում խաղցել է Բուլղարիայի «Սլավիա» ակումբում: Իսկ առայժմ Համբարձումյանը մտադիր է օգնել իր նոր թիմին:«Բոտևը» հանդես  է գալիս Բուլղարիայի առաջնության 3-րդ խմբում:  Թիմը 15 տուրից հետո վաստակել է 43 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply