Ապահով միջավայր Սևքարում նախադպրոցական կրթության համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 12, 2010 13:42
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ), որն իրականացվում է Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի (ՍԻ Էյջ Էֆ ) և <<Շեն>> ԲՀԿ-ի կողմից, 2010 թվականի նոյեմբերի 12-ին նշեց Տավուշի մարզի Սևքար գյուղի մանկապարտեզի վերանորոգման ավարտը` հնարավորություն ընձեռելով համայնքի 100 մանուկներին ստանալու անհրժեշտ նախադպրոցական կրթություն: Միջոցառմանը մասնակցեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱՄՆՄԶԳ/Հայաստանի առաքելության տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Կոնան Փեյսընը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, Սևքարի գյուղապետ Վլադիմիր Մարգարյանը, ԱՄՆՄԶԳ/Հայաստանի առաքելության, Սի Էյջ Էֆ/ Հայաստանի, Շեն ԲՀԿ-ի, Ուորլդ Վիժն/Հայաստանի ներկայացուցիչներն, ինչպես նաև գյուղի համայնքը:
Սևքարի մանկապարտեզի շենքը իննսունականներին հայ զինվորներին ծառայել էր որպես ապաստան, որից հետո իր գործունեությունը վերսկսելու համար այն ամբողջական վերանորոգման կարիք ուներ: Սի էյջ Էֆը ամբողջապես վերակառուցեց մանկապարտեզը, ներառյալ ներքին տարածքի վերանախագծումը, դռների և պատուհանների տեղադրումը, հատակի նորացումը, պատերի սվաղումն ու ներկումը, էլեկտրալարերի անցկացումը, տաք և սառը ջրի համակարգի ստեղծումն ու տանիքի կառուցումը: Սի Էյջ Էֆը միջոցներ ձեռնարկեց նաև տարածքի բարեկարգման համար:
Ի լրումն գյուղում ԱՄՆՄԶԳ-ի կողմից կատարված աջակցությանը ՄԱԶԾ/ GEF Փոքր դրամաշնորհային ծրագիրը մանկապարտեզի համար իրականացրեց արևային էներգիայով ջեռուցման համակարգի և արևային մարտկոցների կառուցումը, որը ջեռուցման համակարգն ապահովում է բնապահպանական նորմերին համապատասխանող էներգիայով: <<Շեն>> ԲՀԿ-ն (Օրանժ/Հայաստանի օժանդակությամբ), Ուորլդ Վիժն /Հայաստանը և <<Հուսո կամուրջ>> ՀԿ-ն կահավորեցին և զինեցին մանկապարտեզը խոհանոցային սարքավորումներով և դաշնամուրով:
ՓԵՎԾ-ի կողմից ծրագրի իրականացման ընթացքում համայնքի 39 գործազուրկ անդամներ ձեռք բերեցին կարճաժամկետ աշխատանք, ստեղծելով 2333 աշխատանքային օր զբաղվածություն , իսկ ծրագրի ավարտից հետո 15 անձինք մշտական աշխատանքի կանցնեն մանկապարտեզում Սևքարի երեխաների նախադպրոցական կրթությունն ապահով միջավայրում կազմակերպելու նպատակով: Գյուղապետարանն իր վրա կվերցնի շենքի պահպանության բոլոր ծախսերը:
Այս ծրագիրը մեկն է Տավուշի մարզում իրականացվող 11 ծրագրերից, ինչես նաև գազա- և ջրամատակարման համակարգերի, սպորտդահլիճների, մանկապարտեզների վերանորոգման առաջնահերթ 48 այլ ծրագրերի շարքում, որոնք այս տարի ԱՄՆ ՄԶԳ- ն իրականացնելու է Հայաստանում իր գործընկերներ Սի էյջ էֆ-ի և <<Շեն>> ԲՀԿ-ի հետ միասին: <<Տավուշում մենք նաև վերականգնում ենք ջրամատակարաման համակարգեր Կիրանցում, վերին Կարմիրաղբյուրում, Չինարիում, Չորաթանում և Արծվաբերդում, ինպես նաև վերակառուցում ենք բերդավանի արտաքին լուսավորության համակարգը>>, նշեց պրն. Փեյսընը բացման արարողության ժամանակ:
<< Զարգացման մարտահրավերները բազմակողմանի ու բազմաբնույթ են և դրանց լուծումների համար պահանջվող մոտեցումները պետք է հիմնվեն գործընկերության սկզբունքների վրա: Աշխատելով համատեղ մենք կհասենք դրական փոփոխությունների>>,-ասաց Դաֆինա Գերչևան: Այնուհետև նա նշեց, որ էներգիայի խնայողական շահագործումն, այդ թվում նաև արևային էներգիայի, նվազեցնում են ծախսերը և ներդրում են լինում <<ջերմոցային ազդեցության>> նվազեցման համար:
Որպես ամերիկյան կառավարության կողմից ընթացիկ այլ ներդրումների մի մաս, ՀՄԸ Հայաստանը Սևքարում վերականգնում է երրորդ կարգի ջրանցք, ունի ֆերմերների համար ցուցադրական ծրագիր, որի շրջանակներում 90 ֆերմերներ անցել են դասընթաց բարելավված ոռոգման օտագործման և ֆերմերային տնտեսավարման թեմաներով;. Տավուշի մարզում ՀՄԸ Հայաստանը վերականգնում է երրորդ կարգի ջրանցքներ յոթ համայնքներում, 2 պոմպակայան Աչաջրում և մեկը` Նոյեմբերյանում:






Facebook
Tweet This
Email This Post
