46 բռնադատվածի ընտանիք կվարկավորվի 2-5 մլն դրամով

ՄԱՐԴԻԿ | | May 27, 2009 12:13

Բռնադատվածների եւ նրանց ժառանգների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով այս տարի վարկ կտրամադրվի 46 անձի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության առաջատար մասնագետ Արմինե Սաղաթելյանը, վարկը հատկացվում է 25 տարով, տարեկան 1% տոկոսադրույքով, մարումն սկսվում է 3-րդ տարվանից: Վարկի գումարը, կախված օգտագործման նպատակից, 2-5մլն դրամ է: Բնակարանային պայմանները բարելավելու համար 2000- 2009թթ. աջակցություն է ստացել 192 անձ: Սաղաթելյանի խոսքով` յուրաքանչյուր տարի բռնադատվածների վարկավորման համար պետական բյուջեից տրամադրվել է 150մլն դրամ, որը բավարարում էր 30-35 քաղաքացու, իսկ 2009թ-ին հատկացվել է 200 մլն դրամ, որով կարող է վարկավորվել 46 մարդ, ովքեր 2004-2005թթ-ին դիմել են նախարարություն: Վարկերի տրամադրման գործընթացն արդեն սկսվել է:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply