Կարաչիի ահաբեկչությունը վրեժխնդրություն էր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2010 13:10

Պակիստանի Կարաչի քաղաքում բեռնատար ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» շարժումը: Մեքենան պայթել է առևտրական փողոցի բանուկ մասում` քրեական հետաքննությունների վարչության շենքում:Մինչ պայթյուցիկ սարքի գործարկումը` գրոհայինների խումբը փոխհրաձգության մեջ է եղել ոստիկանության հետ: Պայթյունի հզորությունը համարժեք էր 1000 կգ տրոտիլի: Պայթյունը այնքան հզոր էր, որ հիմնովին ավերվել է շենքը: Հատկապես այս շենքում էին գտնվում կալանավորված գրոհայինները և դաշտային հրամանատարները: Այս ահաբեկչությունը թալիբների վրեժխնդրության դրսևորում էր Պակիստանի զինվորական հրամանատարության հանդեպ: Պայթյունից առաջացել է 12 մետր տրամագծով և 4 մետր խորությամբ փոս:Պայթյունի հետևանքով վնասվել են  բազմաթիվ ավտոմեքենաներ և  ջարդվել են պատուհանների ապակիները`2 կմ շառավիղ ընդգրկող տարածքում: Արևմտյան տեղակատվական գործակալությունները նշում են, որ ահաբեկչության վայրում են գտնվում ԱՄՆ-ի հյուպատոսությունը,  քաղաքի երկու հյուրանոցները և կառավարական հաստատություններ, և այս շրջանը հատուկ հսկողության տակ էր: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 20 մարդ,ավելի քան 100-ը վիրավորվել են: Reuters-ի վկայաբերմամբ`«25 երեխա և 25 կին են տուժել, վիրավորվել է 100 մարդ»: Կարաչիի երեկվա պայթյունը Պակիստանի պատմության մեջ ամենասահռմռկեցուցիչ ահաբեկչությունն էր: 2008 թվականի սեպտեմբերին նույնօրինակ հզորությամբ պայթյուցիկ սարք  թալիբները գործարկեցին  Marriott հյուրանոցի շենքում:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply