Նվիրված էր Հայաստանի առաջին օլիմպիական խաղերի չեմպիոնի հիշատակին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 12, 2010 13:21

Երևանի Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում ավարտվեց օլիմպիական խաղերի Հայաստանի առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանի  մարմնամարզության հուշամրցաշարը: Պարգևները վիճարկեցին Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Էջմիածնի  շուրջ 4 տասնյակ մարզիկ-մարզուհիներ: Նրանք ուժերը չափեցին տարիքային երկու խմբերում: Բազմամարտի առանձին մրցաձևերում խաղարկված պարգևների առյուծի բաժնին տիրացավ Վահան Վարդանյանը (ազատ վարժություններ, նժույգաթափեր, օղակներ, հենացատկ, պտտաձող): Իսկ զուգափայտերի վրա վարժություններում հավասարը չունեցավ Մարգար Մովսիսյանը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մրցավեճում Անահիտ Թադևոսյանն առաջինն էր հենացատկերում, ազատ և զուգափայտերի վրա վարժություններում: Անուշ Մանուկյանը լավագույնն էր մարզագերանի վրա վարժություններում:Ահա, թե ովքեր  աչքի ընկան բազմամարտում.

Մինչև 15 տարեկաններ
Պատանիներ
1. Արմեն Գևորգյան
2. Մհեր Տուդոդյան
3. Հայկ Պետրոսյան

Աղջիկներ
1. Անահիտ Թադևոսյան
2. Անուշ Մանուկյան
3. Ելենա Հովհաննիսյան

15-17 տարեկան
Պատանիներ
1. Վահան Վարդանյան
2. Մարգար Մովսիսյան
3. Արամ Մովսիսյան

Աղջիկներ
1. Անի Գյուլումյան
2. Աննա Ազարյան
3. Աննա Գրիգորյան, Աստղիկ Բաբայան

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply