Երեւանում գործում է մարդկանց որոնման ընկերություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2010 12:56

«GLOSSAM» իրավապաշտպան կազմակերպությանը կից «Որոնում–Поиск» ՍՊԸ-ն օգնում է մարդկանց գտնել հարազատներին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ինչպես  տեղեկացրեց ընկերության «Որոնում» բաժնի պատասխանատու Գայանե Ավետիսյանը, իր եռամսյա գործունեության ընթացքում ծառայություն դիմած 125 հոգուց 100-ն արդեն գտել է իր կորած հարազատին: Մինչ օրս մարդկանց որոնման համար պահանջվել է առավելագույնը 10 օր:

Պատվիրատուի հետ նախ կնքվում է պայմանագիր անվճար կամ վճարովի ծառայության համար. այս հարցում մոտեցումն անհատական է: Փնտրվող մարդուն գտնելու դեպքում, ըստ Գ. Ավետիսյանի, նախ պարզվում է, թե վերջինս ցանկություն ունի՞, արդյոք, հարազատների հետ կապերը վերականգնելու:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply