Վախճանվեց իտալացի հանրահռչակ կինոպրոդյուսեր Դինո դե Լաուրենտիսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2010 12:39

Լոս Անջելեսում վախճանվեց իտալացի  հանրահռչակ կինոպրոդյուսեր Դինո դե Լաուրենտիսը: Նա իտալական և համաշխարհային կինեմատոգրաֆի առավել հեղինակավոր գործիչներից էր, աշխատել է ֆելլինիի, Վիսկոնտիի, Պազոլինիի, Բերգմանի, Գոդարի և Ֆորմանի հետ: Իր կինոգործունեությունը սկսել է դերասանի կարգավիճակով. արդեն 1940 թվականին «գտավ ինքնիրեն» և խաղաց ռեժիսոր Պիեռո Բալերինիի «Վերջին մարտը» կինոնկարում: Կինոյում երկարատև աշխատանքի նրա արգասիքը 150 կինոնկարներն էին: Դե Լաուրենտիսը համաշխարհային ճանաչում ունեցող նեոռեալիստական ժապավենների պրոդյուսեր էր, որոնց մասնակից էր նաև նրա կինը` Սիլվանի Մանգանոն, մասնավորապես`«Դառը բրինձ» և «Կաբիրիայի գիշերները» կինոնկարներում: 1960-ական թվականներից դե Լաուրենտիսը սկսում է իր ակտիվ գործունեությունը Իտալիայի սահմաններից դուրս: Աշխատում է փառահեղ ռեժիսորներ Լուկինո Վիսկոնտիի(“«Օտարը»), Պիեռ Պաոլո Պազոլինիի(« Կախարդուհին») , Ինգմար Բերգմանի(«Օձի ձուն»),Ժան Լյուկ Գոդարի(«Խենթ Պիեռոն). և այլոց  հետ: Դե Լաուրենտիսի տաղանդի արգասիքն էին նաև Սերգեյ Բոնդարչուկի «Վատեռլո» և Էլդար Ռյազանովի«Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» կինոնկարները:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply