10-րդ անգամ

Օրվա լուր | | November 12, 2010 12:52

Երևանի «Արմենիա մարիոթ» հյուրանոցի դահլիճում այսօր աշխատանքը սկսեց ԱՊՀ  և Բալթիկայի երկրների ազգային օլիմպիական  կոմիտեների  ներկայացուցիչների համաժողովը: Բացման արարողության ժամանակ համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա գոհունակույթուն հայտնեց, որ հրավերն ընդունվել է և արտասահմանյան երկրների ներկայացուցիչները ժամանաել են Երևան: Նշվեց, որ ցանկալի է այդպիս հանդիպումները շատ լինեն: ԱՊՀ երկրների օլիմպիական կոմիտեների  քարտուղարության ղեկավար Յուրի Յուրևը հայտնեց, որ համաժողովն ավանդական է դարձել և հնարավորություն է տալիս ամրապնդել նախկին խորհրդային հանրապետությունների ազգային օլիմպիական կոմիտեների միջև եղած կապերը: «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամեն հանրապետություն ինքնուրույն պետք է շարժվեր առաջ։ Կարիք զգացվեց ստեղծելու մի կառույց, որը հնարավորություն կտար նախկին խորհրդային երկրներին  միմյանց հետ փոխանակել գիտելիքները և փորձը։ Այս համաժողովն անցկացվում է 10-րդ անգամ։ Քանիցս նշվել է, որ այն շատ օգտակար է և պետք է շարունակական բնույթ կրի»,- ասաց Յուրևը։ Այնուհետև տեղի ունեցան «Լոնդոն 2012» և «Սոչի 2014» օլիմպիական խաղերի շնորհանդեսները: Համաժողովը շարունակում է աշխատանքը:
Նոյեմբերի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի դահլիճում կկայանա ՀԱՕԿ-ի հիմնադրման 20 -ամյա հոբելյանի հանդիսությունը: Ապա նախատեսված է ընթրիք` «Օջախ» ռեստորանում։

Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply