Հրդեհները չեն դադարում. այրվել է անասնակեր և խոտածածկ տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2010 12:21

Նոյեմբերի 11-ին`ժամը 13.40-ին, ահա­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Մելիք գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.00-ին, մարվել`15.17-ին: Ս.Պողոսյանին պատկանող տան բակում այրվել է կուտակված 300 հակ անասնակեր: Նույն օրը`ժամը 13.47-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 67 տան բակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.09-ին,մարվել`15.15-ին: Այրվել է ցախանոցի` 12 քմ մակերեսով ծածկը:

Նույն օրը`ժամը 14.44-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Կար­միր գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.01-ին, մարվել`16.05-ին: Լ.Գևորգյանին պատկանող տան բակում այրվել է կուտակված 150 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 16.18-ին, ահա­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու  մարզի Նորաշեն գյուղի հարակից անտառում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և տեղի բնակիչները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.20-ին, մարվել`18.00-ին: Այրվել է 4 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 19.25-ին, տեղեկատվություն է ստացվել, որ,Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ան­տա­ռա­փեշից դեպի 1 կմ արևելք գտնվող սարալանջին խոտածածկ տարածք է այրվում և կրակը տարածվում է անտառի ուղ­ղությամբ: Դեպքի վայր  մեկնած  հրշեջ-փրկարարների ուժերով ժամը 22.00-ին հրդեհը մարվել է: Այրվել է 12 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 20.40-ին, ահա­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ավշար գյուղի Վասպուրական փողոցի թիվ 15 տան բակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.10-ին, մարվել`23.10-ին: Գ.Գաբրիելյանին պատկանող թոնրատանն այրվել է 3 խմ մակերեսով աթար, իսկ կից գտնվող անասնագոմում ծխախեղդ են եղել 2 կով և 2 հորթ, ծխահարվել է 200 հակ անասնակեր:

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply