Արոնյանը և Մամեդյարովը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 12, 2010 12:25

Մոսկվայում շարունակվող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի վեցերորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով,  ոչ-ոքի խաղաց  Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ: Մրցակիցները  33-րդ քայլին իրար հաշտության ձեռք մեկնեցին: Արոնյանը 6 հնարավորից վաստակել է 4 միավոր: Նույնպիսի ցուցանիշ ունի նաև Ադրբեջանի ներկայացուցիչ Շաքրիյար Մամեդյարովը: Այս երկու գրոսմայստերներն էլ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:Արոնյանն այսօր կմրցի ճապոնական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Վերջինս, ինչպես ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, չինացի Վան Հոն, վաստակել  է 3,5 միավոր:

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply