Իրաքի նախագահ կրկին ընտրվեց Ջալալ Թալաբանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2010 11:54

Իրաքի խորհրդարանը կրկին երկրի նախագահ է ընտրել ազգությամբ քուրդ` Ջալալ Թալաբանիին: Նրա օգտին քվեարկել է 325 պատգամավորներից 195-ը: Հարցի առնչությամբ բանավեճը վիճահարույց էր.«Ալ Իրաքիա» խմբակցության պատգամավորները չսպասելով քվեարկությանը`լքել են դահլիճը: Այս խմբակցության 3 պատգամավորներ ավելի վաղ օտարվել են ընտրությունների ընթացակարգից` ԲԱԱՍ կուսակցության հետ կապերի համար, որի ղեկավարը Սադդամ Հուսեինն էր:Պատգամավորները պահանջել են չեղյալ համարել այդ որոշումը:«Ալ Իրաքիա» խմբակցության առաջարկությունը մերժվել է, որից հետո նույն խմբակցության 60 պատգամավորներ լքել են դահլիճը:  Ի դեպ` սրանով քվորումը չի խախտվել: թեպետ ըմբոստացել էր  նաև Այադ Ալաուին`«Ալ Իրաքիա» խմբակցության առաջնորդը: Նիստը շարունակվել է:Քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Թալաբանին հայտարարել է, որ վարչապետ Նուրի ալ Մալիքիին կարգադրել է Իրաքի կառավարության նոր կազմ ձևավորելու մասին:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply