Քլինթոնի և Նեթանյահուի բանակցությունները տևեցին 7,5 ժամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2010 11:33

Չորեքշաբթի Նյու Յորքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և  ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև բանակցությունները  տևել է ավելի քան 7 ժամ:

Համատեղ հայտարարության մեջ երկու երկրների նախարարները նշել են, որ «լավ բանավեճ են» անցկացրել և համաձայնության են եկել պաղեստինցիների և Իսրայելի միջև ուղիղ բանակցությունների կարևորության հարցում:

Դեմ առ դեմ հանդիպումից հետո ամերիկյան և իսրայելական ներկայացուցիչները  առաջարկել են բանակցությունները շարունակել թիմային ձևաչափով նույն հյուրանոցում, ուր կանգ է առել վարչապետ Նեթանյահուն: Կողմերը ներկայացրել են տարբեր առաջարկություններ, իսկ այնուհետև կարծիքներ են փոխանակել հետագա  հանդիպումներում արդյունավետ քննարկման համար:

Ավելի վաղ` Նեթանյահուն ասել է, որ նախկինի պես լուրջ է վերաբերում պաղեստինցիների հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը: Նա հատուկ ընդգծել է խաղաղության գործընթացը ընդլայնելու իր պատրաստակամությունը և այդ ոլորտ մյուս արաբական երկրներին ներառելու  անհրաժեշտությունը:

Իր հերթին` Քլինթոնը մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը նախատեսում է նոր շինարարություն Արևելյան Երուսաղեմում, բայց մինչ նիստը սկսելը` նա հրաժարվել է  պատասխանել լրագրողների հարցերին` Նեթանյահուի և նախագահ Օբամայի միջև տվյալ հարցի շուրջ առկա տարաձայնությունների մասին: Մեկնաբանի հարցին, թե շուտ կսկսվեն բանակցությունները, թե` ոչ, Քլինթոնը պատասխանել է.«Դա այն հարցն է, որը մենք պատրաստվում ենք քննարկել: Երկուստեք շահագրգիռ ենք»:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply