Այսօր կցուցադրվեն թուրքական և ադրբեջանական քարոզչական կինոնկարներ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 12, 2010 11:07
Այսօր` ժամը 15-ին «Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնի մեծ դահլիճում
կկայանա թուրքական և ադրբեջանական քարոզչական կինոնկարների դիտում։ Մուտքն ազատ է:
Դիտումների նպատակն է հայկական հանդիսատեսին տեղեկացնել ադրբեջանական և թուրքական կինոյում հայատյացության թեմայի շահագործման, այդ երկրներում կինոն որպես հակահայկական քարոզչության գործիք օգտագործման օրինակներին։
Այսօրվա կինոդիտմանը Կցուցադրվի Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության պատվերով նկարահանված պատմական ժանրի «Հարյուր քսան» գեղարվեստական ֆիլմը, ինչպես նաև մի շարք ադրբեջանական արտադրության նյութեր՝ կարճամետրաժ կինոնկար, մուլտֆիլմ, այլ տեսանյութեր։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ Ադրբեջանում և Թուրքիայում վարվող հակահայկական քարոզչության մասին։
«Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2003 թվականին։ Կազմակերպության նպատակն է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, հայ մշակույթի զարգացմանն աջակցելը, կրթական ծրագրերի մշակումը և իրագործումը։






Facebook
Tweet This
Email This Post
