ԼՂՀ նախագահը ընդունել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 12, 2010 10:39

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը, քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետք է այսուհետ էլ պահպանել համագործակցության առկա մակարդակը եւ զարգացնել այն: Հատուկ ուշադրություն է հատկացվել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, Արցախում կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման հարցերին: Նախագահը կարեւորել է ժամանակակակից տեխնոլոգիաների կիրառումը` այն համարելով տնտեսության զարգացման հիմնական պայմաններից մեկը:

Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply