Ն.Փաշինյանի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 11, 2010 23:48

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Ն.Փաշինյանն նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը  հանդես էր եկել ակնհայտ կեղծ հայտարարությամբ` իր նկատմամբ իբր բռնություն գործադրելու վերաբերյալ: Անեթեթության աստիճանի «մշակված» այդ հայտարարության հանգամանքներն արդեն ներկայացվել են: Նշվել էր, որ հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը, վերջինս անմիջապես հրավիրվել էր հերթապահ մաս` հանգամանքները պարզելու, այդ թվում` բուժզննության համար: Տեղեկացրել էինք նաև, որ բուժզննության արդյունքներով որևէ մարմնական վնասվածք չէր հայտնաբերվել: Հայտնել էինք նաև, որ նույն կացարանում գտնվող բոլոր դատապարտյալները ժխտել էին նշված դատապարտյալի հայտարարությունը:

Մեր կողմից տրված հաղորդագրությունից հետո դատապարտյալի հայտարարության առթիվ նյութերի նախապատրաստման փուլում նշանակվել է դատաբժշկական փորձաքննությում, որն իրականացվել է Առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից: Փորձաքննությամբ ևս հիմնավորվել են բուժզննության արդյունքները. համաձայն փորձագետի եզրակացության, դատապարտյալ Ն.Փաշինյանի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Այսպիսով, արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության մամուլի հաղորդագրության հիմքում ընկած են ակնհայտ հիմնավորված և միանշանակ փաստեր: Իսկ, բոլոր այն ենթադրությունները, ըստ որոնց իբր չի բացառվում, որ նման բռնության դեպք կարող էր և լինել, զուտ քաղաքական շահարկումների ոլորտից է և ենթակա չէ իրավական գնահատման:

Արսեն Բաբայան

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply