Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Պաշտոնական, Օրվա լուր | | November 11, 2010 20:14

Վաղը` նոյեմբերի 12-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։
այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ։ Վարչապետը կհանդիպի նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխային։ Նախատեսվում են Տիգրան Սարգսյանի հանդիպումները Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների և «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ։

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply