Գիտնականներ. արևը այրում է կետերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2010 16:29

Գիտնականների միջազգային խումբը առաջին անգամ ցույց է տվել, որ վերջին ժամանակներս աճել է արևայրուք ստացած կետերի թիվը: Ամենայն հավանականությամբ` դա կապված է ուլտրամանուշակագույն ճառագայթման հետ, ինչը օզոնային շերտի բարակացման հետևանք է: Խնդիրն այն է, որ կետերը չունեն մազածածկույթ, մորթի կամ` փետուր, որոնք ապահովեն կետերին որոշակի   պաշտպանությունը: 2007-2009 թվականների փորձի ժամանակ  կետերի  մարմնի մակերևույթում ի հայտ են  եկել « այրված բջիջներ»` ԴՆԹ-ների վնասվածքներով: Սա խոսում է արևային ծանր այրվածքների մասին: Այսինքն` օզոնային շերտի հիմնախնդրի հետ կապված `կենսաբանական  շեղումները դեռ առջևում են:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply