Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության նոր բացահայտումներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 11, 2010 16:12
ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Արարատի բաժնի աշխատակիցները` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում հայտնաբերել են ատամնաբուժական ծառայություններ մատուցող չորս տնտեսվարող սուբյեկտներ, որոնք գործել են հարկային դաշտից դուրս` Արարատ և Վեդի քաղաքներում:
Շուրջ մեկուկես ամիս տևած ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն դրամի վնաս:
Իսկ Օպերատիվ հետախուզության վարչության Կոտայքի բաժնի աշխատակիցները Գառնի գյուղում  հայտնաբերել են ապօրինի առևտրի կետ, իսկ Աբովյանում`  գիշերային ակումբ: Ապօրինի ձեռնարկատիրությունը կազմակերպել էր մի դեպքում Աբովյանի բնակիչ Ա.Սահակյանը, մյուս դեպքում էլ` մայրաքաղաքի բնակիչ Լ.Վարդևարյանը:
Նրանց նկատմամբ հաշվարկվել է հարկային պարտավորություն և ներկայացվել վարչական պատասխանատվության:
Մեկ այլ բացահայտում էլ կատարել են օպերատիվ հետախուզության վարչության Խորհրդայինի բաժնի աշխատակիցները` տարածքային հարկային տեսչության հետ համատեղ: Նոր Նորքի 9-րդ զանգվածում հայտնաբերվել է գյուղմթերքի տոնավաճառ: Պարզվել է, որ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը քաղաքացի Ս.Վարդանյանն է, ով առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեությունը ծավալել էր այս տարվա սեպտեմբերից: Նաև պարզ է դարձել, որ գյուղմթերք վաճառողները Վարդանյանին օրավարձ են վճարել:
Ապօրինի գործունեությունը կասեցվել է: Թաքցված հարկերի չափը ճշտվում է:
Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply