«Հրապարակ». Պահպանակն ու ներքնազգեստը կռիվ են գցել ԵՊՀ-ում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 11, 2010 15:59
Երեւանի պետական համալսարանում նոր սկանդալ է  հասունանում՝ գրում է թերթը: «Ռեկտոր Արամ Սիմոնյանի թիմակիցներն ու Արսեն Քարամյանի հովանու ներքո գտնվող ուսխորհուրդը դարձյալ բախվել են: Այս անգամ ոչ թե ռեկտորի ընտրության ու այլ գաղափարական հարցերի, այլ շատ ավելի լուրջ խնդրի շուրջ: Նոր սկանդալի պատճառը ԵՊՀ ՈՒԽ սենյակին կից գտնվող մշակութային դահլիճում գտնված պահպանակն ու ներքնազգեստն են եղել: Այս գտածոն իրար է խառնել թիմերին, ու  արդեն մի քանի օր է՝ նրանք հաշիվներ են մաքրում, պատվի հարց է դարձել, համոզված են, որ պահպանակն ու ներքնազգեստը դավեր են, եւ «կպած» պարզում են, թե ում ձեռքի գործն է:
Բանը նույնիսկ հասել է պռոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանին: Որոշ կարկառուն ՈՒԽ-ականներ դեպքից անմիջապես հետո վազել են նրա աշխատասենյակ՝ «հանցագործության» մասին հաղորդելու: Պարզվել է՝ վերջինս արդեն այդ հավաքարարներից մեկի զեկուցագիրն է ստացել: Կարճ ասած, հայտնվել են անելանելի դրության մեջ, չեն կարողանում ապացուցել, թե դավերը որ կողմից եւ ում դեմ են ուղղված:
Առայժմ արտակարգ դրություն է հայտարարվել մինչ Արամ Սիմոնյանի վերադարձը: Վերջինս Ղազախստանում է եւ այսօր վայրէջք կկատարի Երեւանում: Չի բացառվում, որ գտածոն նորանոր բացահայտումների ու սկանդալի պատճառ դառնա ռեկտորի եւ նախկին պռոռեկտորի թիմերի միջեւ»,-նկատում է օրաթերթը:
Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply