Քսանյակ խումբը ջանում է համաձայնության գալ ֆինանսական հարցերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2010 15:45

Հարավային Կորեայում մեկնարկում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը` խոշորագույն արդյունաբերական պետությունների մասնակցությամբ: Առկա է զգուշավորություն, որ Սեուլի հանդիպումը կարող է դրսևորել Չինաստան- ԱՄՆ արժույթային պատերազմի և առևտրական ապահաշվեկշռի դիմակայությունը: Հարավկորեական մայրաքաղաք այցից առաջ ԱՄՆ-ի նախագահ Օբաման կոչ է արել գագաթնաժողովի մասնակիցներին` համատեղ ջանքեր գործադրել համաշխարհային տնտեսության ամրապնդման համար, որը նոր է դուրս գալիս ճգնաժամից: . Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելիքը  նշել է, որ Վաշինգտոնը կստեղծի նոր աշխատատեղեր և կպայքարի առևտրի ապահաշվեկշռի դեմ: Այդ հարցերում ԱՄՆ_ն մեղադրում է Չինաստանին, որն իր ազգային արժույթի աճը ապահովում է արտահանման աճով: Այս քաղաքականության արդյունքում`Պեկինը կարողացել է կուտակել ահռելի չափերի արժույթային պաշարներ: Ի դեպ, մյուս երկրները ակնարկում են, որ Վաշինգտոնը ինքն է արժույթի ծավալի մեծացմամբ հասել դոլարի  արժեզրկմանը: Համաշխարհային բանկի պաշտոնյան նշել է.« Հարկ է հիշել այս հիմնախնդիրները, ցանկալի չէ, որ դրանք հանգեցնեն պրոտեկցիոնիզմի»:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply