Ավստրալական Qantas օդային հաղորդակցության ընկերությունը երկարաձգել է Airbus A380 ինքնաթիռների թռիչքների արգելքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 11, 2010 14:57
Ավստրալական Qantas օդային հաղորդակցության ընկերությունը հինգշաբթի երկարաձգել է Airbus A380 ինքնաթիռների թռիչքների արգելքը: Թե ինչ ժամանակահատվածով կդադարեցվեն այս ինքնաթիռների թռիչքը` օդային հաղորդակցության ընկերությունը չի պարզաբանել: Նոյեմբերի 4-ին ավստրալական Qantas օդային հաղորդակցության ընկերությանը պատկանող` Airbus A-380 ինքնաթիռի շարժիչներից մեկը խափանվել է թռիչքի ժամանակ, ինքնաթիռը հարկադիր վայրէջք է իրականացրել Սինգապուրում: Այդ միջադեպից հետո ընկերությունը ժամանակավոր արգելք է դրել տվյալ տիպի ինքնաթիռների շահագործման վրա: Հաջորդ ստուգումների ժամանակ Qantas օդային հաղորդակցության ընկերությանը պատկանող Airbus A380 3 ինքնաթիռների շարժիչներում անսարքություն է հայտնաբերվել:






Facebook
Tweet This
Email This Post
