ՆԱՏՕ-ի հակահրթիռային կայանները կարող են տեղաբաշխվել Թուրքիայի տարածքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2010 14:31

Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով`շարունակվում են Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև բանակցությունները`թուրքական տարածքներում հակահրթիռային պաշտպանության  կայանների տեղաբաշխման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սելչուկ Ունալը: Թուրք դիվանագետի խոսքով`այս նախաձեռնության նպատակը ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության ապահովումն է: Ենթադրվում է, որ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև հարցի առնչությամբ բանակցությունները ավարտի կհասցվեն մինչ Հյուսիսատլանտյան դաշինքի նոյեմբերյան գագաթնաժողովը: Տարածված տեղեկատվության համաձայն` Թուրքիան նախապատվությունը տալիս է ոչ թե ամերիկյան, այլ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերին: Այդ մասին թուրքական կողմը բազմիցս է հայտարարել:

Ինչպես նշում են փորձագետները, վերջին ժամանակներս շատ են խոսում այն մասին, թե Թուրքիան երես է թեքել Արևմուտքից: Սակայն այդ համաձայնագիրը հաստատում է, որ ԱՄՆ-ի , ինչպես նաև Եվրոպայի հետ համագործակցությունը շարունակվում է: Ռուսաստանը կարող է հակառակվել այս գործընթացին, սակայն ոչ մի կերպ չի կարող շրջափակել այն: Ռուսաստանը այս հարցը կարող է շահարկել`օգտագործելով այս հարցը Աֆղանստանի և Իրանի ուղղություններում:

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply