Հենրիխ Մխիթարյանը հինգերորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 11, 2010 14:24

Ռուսական «Սպորտ-Էքսպրես» թերթը հարցում է անցկացրել լրագրողների շրջանում և որոշել է հոկտեմբերի ԱՊՀ երկրների լավագույն ֆուտբոլիստներին: Այդ ցուցակում  Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 5-րդն է : Նա ստացել է 25 ձայն:Մեր երկրի ֆուտբոլիստին շրջանցել են Ռուսաստանի հավաքականի խաղացողներ Ալեքսանդր Կերժակովը, Իգոր Ակինֆեեւը, Յուրի Ժիրկովը և ուկրաինացի Անատոլի Տիմոշչուկը: Ուշագրավ է, որ Հայաստանի ներկայացուցիչն  այդքան շատ ձայն է հավաքել և այդպիսի բարձր տեղ է զբաղեցրել: Հավելենք, որ տևական ժամանակամիջոց է, որ Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս: «Շախտյորի» ներկայացուցիչները հայտնել էին, որ նա մրսել է, հետո էլ պարզաբանվեց, որ ֆուտբոլիստը մեջքի շրջանում ցավեր ունի: Իրականում թե ինչ կա, այնքան էլ պարզ չէ:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply