Իսրայելը ծնելիության երկընտրանքի առաջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 11, 2010 13:41
Իսրայելի ֆինանսների նախարարության առընթեր` խորհրդակցական խորհրդի նախագահ Ավի Սիմհոնը սոցիալական հարցերով խորհրդաժողովում իսկական փոթորիկ է առաջացրել` հայտարարելով, թե Իսրայելում աղքատության հիմնական պատճառը անպատասխան ծնելիությունն է: «Պետությունների ղեկավարները մարդկանց պետք է բացատրեն, որ չափից ավել բազմաթիվ երեխաներ լույս աշխարհ բերելը անպատասխանատու քայլ է: Չվերահսկվող ծնելիությունը վատ է ոչ միայն երեխաների և նրանց ընտանիքների , այլ նաև շրջակա միջավայրի համար»,- հայտարարել է Սիմհոնը: «Որքան բազմանդամ է ընտանիքը, այնքան մեծ է աղքատության մեջ հայտնվելու հավանականությունը: Իսրայելը` առանց այդ էլ գերբնակեցված երկիր է: Արդեն Նեգևն անգամ այդքան էլ դատարկ չէ, որքան ենթադրվում էր նախկինում»: Իսրայելի` սոցիալական հարցերով նախարար Իցհակ Գերցոգը ընդդիմախոսել է գործընկերոջն այն իմաստով, որ պետությունը չպետք է մտնիի րքաղաքացիների ննջասենյակը և հավելել է, որ բեդվինների շրջանում բազմակնության արգելքը բավական խնդրահարույց է:






Facebook
Tweet This
Email This Post
