Արարատ Ճաղարյանին կփոխարինի Կարեն Նալբանդյանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | նոյեմբերի 11, 2010 13:18
Հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիանն հրաժարվել էր մեր երկրի բարձրագույն խմբի առաջնությունը սպասարկող մրցավարների ծառայությունից: Բան այն է, որ խաղավարներից դժգոհությունը մեծ էր: Ինչպես ասում են` համբերության բաժակը լցվել էր: Եվ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայարապետյանի այդպիսի աննախադեպ որոշումը ակումբների ներկայացուցիչների սրտովն էր:Երկար ժամանակ մեղավորներ էին փնտրում: Թե ինչ է լինելու հյետո, պարզ չէր: Բայց վերջին շրջանում խոսակցություններ կային ՀՖՖ-ի մրցավարական և տեսչական բաժնի պետ Արարատ Ճաղարյանը աշխատանքի չի ներկայանում: Ճաղարյանը երկար տարիներ համարվել է ՀՖՖ-ի ամենազդեցիկ աշխատողներից մեկը: Նա հայտնի էր հատկապես այն բանով, որ չի սիրում «Արարատին» և շարունակ վեճ ու կռվի մեջ էր լինում այդ ակումբի ղեկավարների, հատկապես լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեսյանի հետ: Ճաղարյանի պատճառով վերջինս շատ է տուժել, նրա թիմը` նույնպես: Եվ ահա, Ճաղարյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից` վստահությունը չարդարացնելու հիմնավորմամբ: Ճաղարյանին կփոխարինի մեր ճանաչված, հեղինակություն վայելող մրցավարներից մեկը` Կարեն Նալբանդյանը, ով տարիքի պատճառով նախորդ մրցաշրջանում դադարեցրել էր մրցավարական գործունեությունը և անցել էր տեսչական աշխատանքի:





Facebook
Tweet This