Այրվել է 580 հակ անասնակեր և 14 հա խոտածածկ տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 11, 2010 12:51

Նոյեմբերի 10-ին`ժամը 12.10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի  Վերին Գետաշեն գյուղում:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.45-ին, մարվել`13.35-ին:  Այրվել է Ռ.Գասպարյանին պատկանող տան բակում պահեստավորված 500 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 12.35-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի “Սուլեյման” հանդամասում: Դեպքի վայր մեկնած  հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16.50-ին, մարել`17.23-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Գուգարքի անտառտնտեսության    աշխատակիցները: Այրվել է 10 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 15.55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի  հարակից սարալանջում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել`18.20-ին: Այրվել է 4 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 18.16-ին, տեղեկատվություն է ստացվել , որ  հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.40-ին, մարվել`21.05-ին: Այրվել է Գ.Գրիգորյանին պատկանող տան տանիքը` 50 քմ մակերեսով,այնտեղ պահեստավորված 80  հակ անասնակեր, 40 քմ մակերեսով տան առաստաղը  և վնասվել է 80 հատ ազբոշիֆեր:

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply