Ավտովթար Մյասնիկյան պողոտայում, վարորդը զոհվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 11, 2010 12:43

Նոյեմբերի 11-ին`ժամը 03.08-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում` ջրաշխարհի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՓՋ  հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանող “Բրաբիուս” մակնիշի TS O0 08 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում զոհվել է:

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերվել 1989թ.-ին ծնված Ալսու Ֆատախովան և շտապօգնության մեքենայով տեղափոխվել “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է  բավարար:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply