Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի գյուղատնտեսության նախարար դոկտոր Ադել Սաֆարին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 11, 2010 12:37
Նոյեմբերի 10-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի գյուղատնտեսության նախարար դոկտոր Ադել Սաֆարի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ գյուղատնտեսության եւ անասնաբուժության, անասնաբուժական պատվաստուկների արտադրության ոլորտներում առկա ներուժին ու հնարավորություններին եւ կարեւորել դրանց զարգացումը:
Կողմերը քննարկել են նաեւ 2010թ. Դամասկոսում ստորագրված Գործնական ծրագրի դրույթների իրականացման հնարավորություններն ու համագործակցության զարգացման ուղիները:
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել սիրիական ցորենի բարձրորակ տեսակների` փորձարարական նպատակով Հայաստանի գիտահետազոտական հիմնարկներում աճեցման վերաբերյալ:
Դոկտոր Ադել Սաֆարն ընդգծել է, որ հրավերի դեպքում կայցելի Հայաստան համագործակցության զարգացման հեռանկարները տեղում ուսումնասիրելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
