Նեթանյահուն Քլինթոնի հետ քննարկում է պաղեստինցիների հետ բանակցությունների հնարավորությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2010 12:15

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի  հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: «Գալեյ Ցախալ» ռադիոկայանի տեղեկատվությամբ`բանակցությունների հիմնական թեման պաղեստինա- իսրայելական բանակցությունների վերսկսումն է: Գործակալությունը նշում է, որ հանդիպումը կկայանա հանրույթի վրդովմունքի   համապատկերում, ինչը ծագել է Արևելյան Երուսաղեմում Իսրայելի շինարարության շարունակման մտահղացումից: Վաշինգտոնը ջանում է փոքր- ինչ մեղմացնել իրավիճակը: «Երբ խոսքը Երուսաղեմի մասին է` Նեթանյահուն  սկսում է թմբկահարել, սակայն այդ պատճառով չարժե կորցնել պաղեստինցիների հետ բանակցությունների հնարավորությունը»,- ԱՄՆ-ում առկա է այս մտայնությունը:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply