Այս տարի աշխատավոր միգրանտները հայրենիք կուղարկեն 325 մլրդ դոլար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 11, 2010 11:56

Չնայած տնտեսական ճգնաժամին եւ գործազրկության բարձր մակարդակին, աշխատավոր միգրանտներն ամբողջ աշխարհում շարունակում են զգալի գումարների հասնող փող ուղարկել հայրենիք: Համաշխարհային բանկի հրապարակված զեկույցի համաձայն՝ 2010 թվականին միգրանտներն իրենց ընտանիքներին կուղարկեն մոտավորապես 325 մլրդ դոլար, ինչը 6 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: Աշխատավոր միգրանտներն առավել շատ փող են ուղարկում Հնդկաստան, Չինաստան, Մեքսիկա, Ֆիլիպիններ եւ Ֆրանսիա, ասված Է Համաշխարհային բանկի զեկույցում:

Կանխատեսման համաձայն՝ այս տարի Հնդկաստանը 55 մլրդ դոլար կստանա արտասահմանում գտնվող իր քաղաքացիներից այն դեպքում, երբ միգրանտները Չինաստան կուղարկեն 51 մլրդ դոլար, իսկ Մեքսիկա՝ 22,6 մլրդ դոլար: Սպասվում Է, որ միգրանտների կողմից հայրենիք ուղարկվող փողերի ընդհանուր գումարը 2011 թվականին կավելանա 6,2 տոկոսով՝ մինչեւ 346 մլրդ դոլար, իսկ 2012 թվականին՝ 8,1 տոկոսով՝ մինչեւ 374 մլրդ դոլար: Մեքսիկան ունի առավել մեծ թվով քաղաքացիներ, որոնք աշխատում են արտասահմանում, գլխավորապես ԱՄՆ-ում: Գրեթե 12 մլն մեքսիկացիներ աշխատում են արտասահմանում, ասված Է Համաշխարհային բանկի զեկույցում:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply