ԵՄ-ը կորոշի բանակցությունների անցկացման տեղը և ժամանակացույցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 11, 2010 11:49
«5+1»`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գերմանիայի` Իրանի հետ բանակցությունների տեղը և ժամանակացույցը կորոշի Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը` մեկնաբանելով Թեհրանի պատրաստակամությունը այդ հանդիպումը անցկացնելու համար:«Նախօրեին ես խոսել եմ Էշթոնի հետ, ով «5+1» խմբի անունից կորոշի, երբ և որտեղ մենք կհանդիպենք իրանցիների հետ»,- լրագրողներին ասել է պետքարտուղար Քլինթոնը Եգիպտոսի արտգործնախարար Ահմեդ Աբուլ Գեյթի հետ հանդիպումից հետո:
Նախորդ շաբաթ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է ավելի քան 1 տարի առաջ ընդհատված բանակցությունները վերսկսելու` Իրանի պատրաստակամության մասին` անցկացման տեղի համար նշելով հատկապես Թուրքիան: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը վկայաբերում է Մոթաքիի խոսքը.«Հուսով եմ, որ առաջիկայում կորոշակիացվեն բանակցությունների օրակարգը և ժամանակացույցը»: Այդ առումով նա լավատեսություն է դրսևորել:






Facebook
Tweet This
Email This Post
