Հանրային խորհուրդը որոշեց հանրության ու կառավարության ուշադրությունը հրավիրել գորգարվեստի խնդիրների վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 11, 2010 9:54

Քննարկելով Երեւանում գորգարվեստի թանգարան- գիտահետազոտական ինստիտուտ հիմնելու մասին հարցը, ՀՀ Հանրային խորհուրդը նոյեմբերի 10-ի նիստում որոշեց խնդրի մասին տեղյակ պահել կառավարությանը, հանրությանը, սակայն քվեարկության չդրեց նման թան•արան հիմնել-չհիմնելու հարցը, քանի որ քննարկման ընթացքում Խորհրդի անդամների լուրջ տարաձայնություններ ի հայտ եկան:

ՀԽ կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի ներկայացրած հարցը զեկուցեց ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը: Նրա խոսքով, դեռեւս 1981թ. Սովետական Հայաստանի մինիստրների խորհուրդը որոշում էր ընդունել Հայաստանում գորգարվեստի թանգարան հիմնելու մասին, որը պետք է բացվեր Վաղարշապատում: Սակայն նախատեսված շենքը անկախությունից հետո վերադարձվեց Մայր աթոռ Ս. Էջմիածնին, իսկ հայկական գորգերի մի քանի հազար նմուշները մնացին տարբեր, այդ թվումª Սարդարապատի թանգարանում:
Նախաձեռնողներն առաջարկում են Երեւանում հիմնել հայ գորգարվեստի թանգարան­գիտահետազոտական ինստիտուտª տարբեր թանգարաններից այնտեղ մեկտեղելով նմուշները, եւ վկայաբերելով տարածաշրջանի երկրներում նման թանգարանների առատությունը, հայկական գորգերի սխալ վերագրումը այլ մշակույթների:

ՙՔսան տարիների ընթացքում, հատկապես երբ դուք էիք տնօրինում թանգարանի գորգերի բաժինը, ինչու գիտահետազոտական աշխատանք չի տարվել… Արվեստի ինստիտուտում, Սարդարապատի, Ժողարվեստի թանգարաններում այդ ուսումնասիրություններն արվել են, հիմա որն է թան•արանը հիմնելու այն խիստ անհրաժեշտությունը, երբ Հայաստանում բաց երկնքի տակ 1500 քարեղեն հնագույն արժեք կա…Ինչու մենք չենք հիմնում քարերի թանգարան, այլª գորգերի ՚,­ հարցրեց ՀԽ անդամ, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:
ՙ… Ադրբեջանում գորգերի հինգ թանգարան կա, Թուրքիայումª բազմաթիվ… Ուսումնասիրություններ, այո, արվել են, բայց մենք ուզում ենք ոչ թե առանձին-առանձին, այլ միասնական ազգային հզոր կենտրոն ունենալ, որը պետք է անի այն, ինչ պիտի արվեր 100 տարի առաջ՚,­ պատասխանեց զեկուցողը:
ՀԽ անդամ եւ կրոնի, սփյուռքի, միջազգային ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց. ՙ Կարելի է սկսել գորգերի թանգարանից, հետո անցնել քարերի թանգարանին: ՙ… Եթե Հայաստանը կարող է իրեն գորգերի թանգարան թույլ տալ, ինչու չունենա՚:

ՀԽ կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովիª մշակութային արժեքների պահպանության ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը ասաց, որ պետք է շտապել, օրինակ բերեց գոբելենի պատմությունը, որը ՙ1600-ականներին կյանք մտավ ֆրանսիական անունով՚, մինչդեռ դրանից 500 տարի առաջ իր ազգակից նախնիները Արցախում գործում էին գոբելենի սկզբունքով: Նշեց նաեւ, որ Անգլիայի թանգարաններում գորգերի ցուցահանդեսներ կան, որտեղ հայկականները ներկայացվում են որպես թուրքական:

ՀԽ անդամ Ելենա Վարդանյանը ասաց, որ իր ուսանողներին հաճախ է տանում պատմության, ժողարվեստի, Սարդարապատի թանգարան, որտեղ ցուցադրվում են հայկական գորգերը: ՙ… Որտեղ է երաշխիքը, որ նոր թանգարանը քարոզչական պատերազմը շահելու գրավական է՚:

ՀԽ անդամ, Հայաստանի ժուռնալիստների միության նախա•ահ Աստղիկ Գեւորգյանը ասաց. ՙ Եղածը թող պահպանեն, թույլ չտան արտասահման տանել, դա էլ հերիք է՚:

Անելկա Գրիգորյանը նշեց. ՙ Երբ Սարդարապատի թանգարանը հիմնվել է, գորգերը այնտեղ տարել ենª տարբեր այլ թանգարաններից ծվատելով, կիսելով, ունեցածը չգնահատելով… ՀՀ գործող օրենքը թանգարանների ունեցվածքը համարում է անանջատելի, իսկ եթե գորգի թանգարանը հիմնվում է, որ ադրբեջանցիները տեսնեն, ինձ պետք չի… Ոչ մեկը ձեզ այդ գորգերը չի տա՚:

Ժասմեն Ասրյանը Անելկա Գրիգորյանին հարց ուղղեց, թե արդյոք իրենց մոտ պայմանները բավարար են գորգերը պահելու համար, ինչին Գրիգորյանը պատասխանեցª այո: Ասրյանը նշեց. ՙ Որոշ տվյալներ այլ բան են ասում՚: Գրիգորյանը անկարկեց. ՙՀարց տվողը թանգարանից ընդհանրապես տեղյակ չէ՚:

ՀԽ անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանըª վկայակոչելով վերջին տարիների ՙթանգարանային բումը՚ աշխարհում, կարեւորեց ոչ միայն հայկական գորգարվեստի, այլեւ ձեռագործերի, ռազմարվեստի… թանգարաններ բացելու խնդիրը:

ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանը տեղեկացրեց, որ երբ Սովետական Հայաստանում ընդունվել էր թանգարան հիմնելու որոշումը, ֆինանսական միջոցներ ներգրավվեցին, եւ ազգաբնակչությունից, այդ թվումª արտասահմանից, բազմաթիվ գորգեր գնվեցին. ՙԵկեք նախ տեսնենքª ինչ ունենք, հետո որոշենքª ինչ անել, ինչպես ներկայացնել…Նոր թանգարան բացելու անհրաժեշտություն չկա, բայց արժեքները պահպանելու, ներկայացնելու անհրաժեշտություն կա՚:

ՀԽ անդամ Կարեն Բեքարյանը ուշադրություն հրավիրեց ՀԽ-ում քննարկվող այն հարցերի վրա, որոնք պետբյուջեի վրա ինչ-ինչ բեռնվածություն կարող են լինել. ՙԻնչ վատ կլինի նման թանգարան­ինստիտուտ ունենալը: Վատ չի լինի: Բայց չեմ կարծում, որ հանրապետությանն ամենախիստը հուզող հարցն է՚: Առաջարկեց, որ ծախսատար հարցերը դրվեն շահույթ հետապնդող կազմակերպությունների սեղանին եւ ոչ թե պետբյուջեի ուսերին:

ՀԽ նախա•ահ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ որեւէ մեկը չժխտեց թանգարանի նշանակությունը, բայց ՙեթե քվեարկենք ու որոշենք, որ պետք է թանգարանը բացվի, կառավարությունը իսկույն բացելու է: Գուցե պարզապես պետք է տեղյակ պահել, որ նման խնդիր կա, կառավարությունը, նախարարությունը կորոշեն՚:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանը համոզմունք հայտնեց, որ կառավարությունը նոր թանգարան չի հիմնի, իսկ Հանրային Խորհուրդն էլ իրավունք չունի գումարներ պահանջելու: ՙ Ինչ է նշանակումª մենք ավելի լավ կպահենք, ում փողերով եք ավելի լավ պահելու…Եկեք մեծ ցուցահանդես կազմակերպենք, բոլոր թանգարաններից մեկտեղենք գորգերը… Ձեր եռանդը, Ժասմենի եռանդը կարելի է ուղղել հզորա•ույն ցուցահանդես կազմակերպելուն, հետաքրքրությունը կբեւեռվի հայկական •որ•արվեստի վրա…Դա կլինի առաջին քայլը, առաջին քայլի վրա ծախսեք ձեր եռանդը՚:

10, նոյեմբեր, 2010թ.
ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն

Դիտվել է 2067 անգամ:
Print Friendly

Leave a Reply