Կանզաս. գնեք ավտոմեքենա և ստացեք նվեր` Կալաշնիկով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 21, 2009 16:24

ԱՄՆ Միսուրի նահանգում ավտոմեքենաների վաճառքով զբաղվող վաճառականը նոր և աննախադեպ միջոցի է դիմել հաճախորդներին գրավելու համար. նա յուաքանչյուր մեքենայի հետ գնորդին անվճար նվիրում է Կալաշնիկով մակնիշի ավտոմատ: Կանզասում ապրող Մարկ Մոլլերը հայտնել է, որ իր ղեկավարած ընկերության առաջարկը գրավիչ է եղել հաճախորդների համար, թեև խոստովանել է, որ մարդիկ միաժամանակ վախեցած են այս ակցիայից, որը կարող է նոր հանցագործությունների պատճառ դառնալ քաղաքում: Վաճառականը պատճառաբանել է, որ այս քայլով ինքը խթանում է մեծ կորուստներ կրած ամերիկյան ավտոարտադրության շուկան: Կանզասում Կալաշնիկովն արժե 450 դոլար:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply