Սինոփսիս Արմենիան ԱՄՆ Պետքարտուղարության 2010թ.-ի Կորպորատիվ Գերազանցության մրցանակաբաշխության լավագույն 12 ընկերություններից մեկն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2010 17:42

Պետքարտուղարության հատուկ պատվո մրցանակը շնորհվում է Սինոփսիս ընկերությանը` Հայաստանում իրականացրած գործունեության համար

Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման և արտադրության ոլորտի ծրագրային ապահովման և մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը (Nasdaq: SNPS) այսօր հայտարարեց այն մասին, որ ԱՄՆ պետդեպարտամենտը Սինոփսիս ընկերությանը ճանաչել է ԱՄՆ Պետքարտուղարության 2010թ.-ի Կորպորատիվ Գերազանցության ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը` Հայաստանում իրականացրած գործունեության համար: Այս ընկերություններն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած 78 հավակնորդների շարքից: Կորպորատիվ գերազանցության մրցանակը շնորհվում է բիզնես լիդերներին, որոնք որպես գերազանց կորպորատիվ քաղաքացիներ ԱՄՆ սահմաններից դուրս ունեն զգալի դերակատարություն: Պետքարտուղարի կողմից կորպորատիվ գերազանցության մրցանակը շնորհվում է 1999թ.-ից ` նպատակ ունենալով զարգացնել կորպորատիվ պատասխանատվությունը, նորարարությունը և ժողովրդավարական սկզբունքները:

Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է լավագույնը որպես ծրագրավորման ու ծրագրային ապահովման ընկերություն, որը ՙխթանում է ԱՄՆ և օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ կրթական ծրագրերով և աշխատում է Հայաստանում աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ` տնկելով հազարավոր ծառեր վերջին ժամանակների անտառահատումների հետևանքները կանխելու համար՚:

2010թ. նոյեմբերի 10-ին ԱՄՆ Դեսպան Մարի Լ. Յովանովիչը Սինոփսիս Արմենիայի Երևանի գիտաարտադրական կենտրոնում հանձնեց պատվո հատուկ մրցանակը: Մրցանակը ստորագրված է ԱՄՆ էկոնոմիկայի, Էներգետիկայի և գյուղատնտեսական հարաբերությունների քարտուղար Ռոբերտ Հորմաթսի կողմից: Ցուցանակին գրված էª Սինոփսիսինª ՙՀայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնեսի իրականացման համար՚:

Մրցանակակիրների շարքում են Ալտա Վենչըրսը Մեքսիկայում, Սիսկոն Իսրայելում, ԿոկաԿոլան Սվազիլենդում, Դենիմաթրիքսը Գվատեմալայում, Ֆիջի Ուոթերը Ֆիջիում, Ջի Ին Հնդկաստանում, Ինթելը Կոստա Ռիկայում, Մարս Ինք.-ը Գանայում, ՊեպսիԿոն Հնդկաստանում, Քուալկոմը Չինաստանում եւ Թանգ Էներջին Չինաստանում:

ՙՍինոփսիսը հավատարիմ է մեր հաճախորդներին տեխնոլոգիական լավագույն լուծումներ տրամադրելու և մեր աշխատողների բնակության և աշխատանքի միջավայրը բարելավելու սկզբունքներին: Սինոփսիս Արմենիայի օրինակով երևում է, թե ինչպես է ողջ աշխարհում մեր գործունեությունն արտացոլում մեր ընկերության առաջատարության, հաճախորդների հաջողության և ինտեգրման արժեքները: Մենք պատիվ ունենք Հայաստանում մեր հայ աշխատակիցների գործունեության և տեղական հանրության մեջ կատարված ներդրումների համար գնահատված լինելու՚, – ասում է Սինոփսիսի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ և Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: ՙԱնկախ այն հանգամանքից, թե խոսքը վերաբերում է ամենաժամանակակից ծրագրային գործիքները ճարտարագետ ուսանողներին հասանելի դարձնելուն, թե կանաչապատումից զուրկ տարածքներում ծառատունկերի իրականացմանը, Սինոփսիսի ներդրումները ամեն դեպքում քաջալերում են զարգացումը: Մենք հույս ունենք, որ այս ճանաչումը կխանդավառի այլ ընկերություններին ավելի նվիրված լինել կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը Հայաստանում և այլուր: Մենք շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ պետքարտուղարությանը` այս ձեռքբերումները գնահատելու և Սինոփսիս Արմենիան գերազանց կորպորատիվ գերազանցության մրցանակաբաշխության մրցանակակիրների շարքում ճանաչելու համար՚:

ՙՉեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Սինոփսիսում շատ ոգեշնչված էին, երբ իմացան, որ Սինոփսիս Արմենիան ԱՄՆ Կառավարության կողմից ճանաչվել է Կորպորատիվ գերազանցության մրցանակաբաշխության 12 լավագույն ընկերություններից մեկը: Այս բարձր մակարդակի ճանաչումը մեզ համար մեծ պատիվ է և հստակ ապացույց այն ամենի, ինչ մենք իրականացնում ենք Հայաստանումª Հայաստանի համար: Մենք հիրավի հպարտ ենք մեր կողմից իրականացվող եզակի գործունեության համար՚, – ասում է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: ՙԱյս մրցանակը շատ կարևոր է ոչ միայն Սինոփսիսի և իր Հայաստանյան մասնաճյուղի համար, այլ նաև Հայաստանիª որպես ՏՏ ոլորտում լուրջ հավակնություններ ունեցող երկրի համար՚:

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ և Սինոփսիս ընկերության մասին

Սինոփսիսը կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ընկերությունն էլեկտրոնիկայի գլոբալ շուկային տրամադրում է տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման և ստուգման հենքեր, ինտեգրալ սխեմաների արտադրության և արտադրողականության բարձրացման նորագույն լուծումներ, կիսահաղորդչային մտավոր սեփականություն և նախագծման ծառայություններ: Այն սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին, ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո: Ժամանակի ընթացքում Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) դարձել է ընկերության խոշորագույն ստորաբաժանումներից մեկը, որը գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA), արտադրության համար նախագծման և մտավոր սեփականության (IP) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են մի քանի հարյուր որակյալ ճարտարագետներ, և ընկերությունը ՏՏ ոլորտում խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի, այդ թվում` Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայռուսական պետական (սլավոնական) համալսարանի, ինչպես նաև Մոսկվայի Էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Բացի այդ, ընկերությունը հետևողականորեն խթանում է հասարակայնության հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ` հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին շնորհվող ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևը, անցկացնելով երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթներ, կազմակերպելով ԶԼՄների հրապարակումներ, բարեգործական և կամավոր աշխատանքներ: ՍինոփսիսԱրմենիա ՓԲԸ գտնվում է Երևանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 70 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում եւ Հնդկաստանում.

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply