Բնապահպանական սեմինար Ծաղկաձորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2010 17:07

Նոյեմբերի 4-8-ը Ծաղկաձորում անցավ Բնապահպանական լիդերություն սեմինարը նվիրված կլիմայի փոփոխությանն ու բնապահպանակն ոլորտում ակտիվություն և լիդերություն զարգացնելու խնդիրներին:

 

Սեմինարը կազմակերպել էր Բաց հասարակության ինստիտուտը և ամերիկյան 350.org հիմնադրամը: Սեմինարը վարում էր 350.org արշավի հիմնադիրներից Վիլլ Բեյթսը:

 

350-ը մթնոլորտի 1 միլիոն մոլեկուլների մեջ ածխածնի երկօքսիդի այն քանակությունն է, որի դեպքում մթնոլորտը համարվում է  չաղտոտված: Այժմ այդ թիվը հասել է 382-ի, իսկ նախքան հանքահումքային վառելիքի օգտագործումը  եղել է 285: Ամբողջ աշխարհն այժմ ձգտում է մթնոլորտում CO2 ածխաթթու գազի քանակությունը պահպանել այդ թվի միջակայքում:

 

Վիլն իր ընկերների հետ միասին հիմնել է 350 արշավն ու տարածումէ  այն աշխարհում: Նա համանման սեմինար է կազմակերպել նաև Թուրքիայում, որտեղ Հայասատանից մասնակցել է Անահիտ Աղաբաբյանն ու վերադառնալուց հետո 350-ի 3 արշավ կազմակերպել հայաստանում, որից մեկն արվել է Ֆեյսբուքում գործող Հեծանիվ+ խմբի շրջանակներում:

 

Սեմինարի ընթացքում քննարկվեցին բնապահպանական բազմաթիվ խնդիրներ, մասնակիցները փորձեցին 2 րոպեում կազմել գրագետ ու կազմակերպված խոսք, իսկ վերջում յուրաքանչյուրը կազմեց բնապահպանական արշավ կազմակերպելու իր ծրագիրը:

 

Դիտվել է 1870 անգամ:
Print Friendly

Leave a Reply