ՁԻԱՀ-ով հիվանդ դատապարտյալները բարձրացել են ՔԿՀ տանիք եւ պահանջում են բուժել կամ ազատ արձակել իրենց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 10, 2010 17:10
Այսօր` նոյեմբերի 10-ին ժամը 14:00-ի սահմաններում Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում շուրջ 10-15 կալանավորներ բարձրացել են տանիք եւ բողոքի ակցիա են անցկացնում, սակայն հայտնի չէ նրանց ակցիայի նպատակը:
Ինչպես «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտից հայտնեց  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրսից երեւում է, որ դատապարտյալները բարձրացել են շենքի տանիք: Նրանց մի մասը հանել է իր հագուստն ու թափահարում է օդում, մյուսներն, ի նշան բողոքի, պարկել են տանիքին:
ՔԿՀ-ի մեծ թվով աշխատակիցներ կան շենքի բակում, որոնցից մի քանիսը ավտոմատներով զինված են:
Այս կապակցությամբ, Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ բողոքողները ՁԻԱՀ-ով հիվանդ դատապարտյալներ են, ովքեր պահանջում են բուժել իրենց կամ ազատ արձակել:
«Նրանց պահանջը չի բխում օրենքներից, այս պահին հիվանդների հետ տարվում է  բացատրական աշխատանք, ՁԻԱՀ-ը չի նախատեսում պատժի հետագա կրումից ազատում»,- ասել է Բաբայանը:
Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply