Օբաման մահմեդական աշխարհին և Արևմուտքին կոչ է արե`լ օրինակ վերցնել Ինդոնեզիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2010 16:54

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այց է կատարել Ինդոնեզիա, ուր նա սովորել է միջնակարգ դպրոցում: Ջակարտայի համալսարանում ուսանողների առաջ ելույթ ունենալիս` ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Ինդոնեզիան` իր հոգևոր և մշակութային բազմազանությամբ, պետք է օրինակ ծառայի մահմեդական երկրների և Արևմուտքի համար: .«Իմ մանկության օրրանը  մի շարք փոփոխություններ է ունեցել, սակայն ես  ամենից շատ սիրելեմ այս երկրի հանդուրժողականության սկզբունքը, որը ամրագրված է Սահմանադրությամբ,և քաղաքացիները այն անփոփոխ են կիրառում»,- հաստատել է Օբաման: ԱՄՆ-ի նախագահի կարծիքով` կրոնների և մշակույթների բազմակերպությունը Ինդոնեզիայի ուժն է, ինչն էլ այս երկիրը 21-րդ դարում դուրս կբերի առաջատար դիրքեր: Օբաման կարևորել է այս երկրի ժողովրդավարական զարգացումը և ընդգծել է, որ այժմ այն բռնապետական երկիր չէ, ինչպես` Սուխարտոյի օրոք էր: Խոսելով Ինդոնեզիայի հանդեպ իր անձնական վերաբերմունքի մասին` Օբաման հաստատել է, որ այս երկրի նորագույն պատմությունը դարձել է սեփական կյանքի ուղու արձագանք`փնթի մանկիկից մինչև ԱՄՆ-ի նախագահ: «Ինդոնեզիան իմ մի մասն է»,- ասել է պետության ղեկավարը: Մինչ համալսարան այցելելը` ԱՄՆ-ի նախագահը այցելել է Իստիկլյալ մզկիթ, որը ամենամեծն է Հարավարևելյան Ասիայում:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply